չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Կարին Տոնոյանը  որդու զինվորական հագուստով բարձրացել է Մասիս լեռան գագաթը

Կարին Տոնոյանը որդու զինվորական հագուստով բարձրացել է Մասիս լեռան գագաթը

Կարին Տոնոյանը որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով բարձրացել է Մասիս լեռան գագաթը։ Այս մասին տեղեկանում ենք 5165 շարժման ֆեյսբուքյան էջից։ Գրառան մեջ մասնավորապես ասվում է․

«Բուն Հայոց 4515 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացավ Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։

Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման։

Վերելքն Արարատի գագաթ խորհրդանշում է ինչպես հայոց ազգային նպատակի գոյությունը, այնպես էլ այդ նպատակը սեփական կյանքի նպատակ դարձնելու յուրաքանչյուր արժանապատիվ հայի հանձնառությունը, հանուն այդ նպատակի դժվարություն ու նեղություն կրելու պատրաստակամությունը»։

 
 

  • Կիսվել: