երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՍԴ նախագահն անդրադարձել են դատաիրավական ոլորտում Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՍԴ նախագահն անդրադարձել են դատաիրավական ոլորտում Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին

Մարտի 13-ին Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Մերաբ Տուրավան։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, գրում է aliq.ge-ն:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին։ Մտքեր են փոխանակվել առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի վերաբերյալ։

 

  • Կիսվել: