Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը։ Այն կշարունակվի վաղը՝ 10։30-ին։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ իրենց միջնորդությունը մերժվել է։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք այսօր, վստահ եմ, հիմնավորել ենք, որ այս գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում»։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդության քննությունը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին: