ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. պաշտպանական թիմ

Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. պաշտպանական թիմ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը հանդեղ է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ իրենց միջնորդության քննությունն ավարտվեց, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է: Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով:

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը՛՛:

  • Կիսվել: