չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Կկալանավորվի՞ Ավետիք Չալաբյանը. դատարանը քննում է կալանք կիրառելու միջնորդությունը՝ ուղիղ

Կկալանավորվի՞ Ավետիք Չալաբյանը. դատարանը քննում է կալանք կիրառելու միջնորդությունը՝ ուղիղ

Հայաստանը շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն։ Այս մասին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով դատական այն նիստին, որտեղ քննվում է շարժման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանքի տակ վերցնելու հարցը։

Ըստ Սողոմոնյանի՝ ակնհայտ է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ համադրում ես փաստերը կամ փորձում ես հանցակազմ գտնել, և պարզվում է, որ դրանք չկան։ «Երկիրը շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն։ Սա հիշեցնում է ստալինյան ժամանակները։ Այն ժամանակ առանց դատ ու դատաստանի գնդակահարության էին դատապարտում, իսկ հիմա օրենքն են օգտագործում (ընդդիմախոսներին չեզոքացնելու համար)»,-ասել է նա:

Սողոմոնյանը նաև ընդգծել է, որ իշխանություններն իրենց նպատակների համար օգտագործում են իրավապահ համակարգը։ Թողնելով իրենց բուն գործառույթները՝ նրանք առաջնորդվում են քաղաքական պատվերներով։ Նա հիշեցրել է Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե «դատավորներն ու իրավապահ համակարգի ներկայացուցիչները մաֆիա են»։ Նա հավելել է, որ իրականում համակարգում կան դատավորներ, և «մեր պարտքն է օգնել այդ «սյուներին չխորտակվել», կանխել կամ դանդաղեցնել այս գործընթացը»:

  • Կիսվել: