ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշում ընդունեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միոջոց կալանքը երկարացնել ևս երեք ամսով:

«Սա պատժի ձև է, գիտեմ՝  ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, ու նեղվում են դրանից։ Այս գործը կարել են»,- դատական նիստի ժամանակ ասաց Լիդիա Մանթաշյանը։ 

Հիշեցնենք, որ նրան  կալանավորվել էին հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր:

  • Կիսվել: