կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրում 57-ամյա բնակիչը կանեփից պատրաստված թմրանյութ է պահել տանիքում և չհրկիզվող պահարանում

Արմավիրում 57-ամյա բնակիչը կանեփից պատրաստված թմրանյութ է պահել տանիքում և չհրկիզվող պահարանում

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 57-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Տեղեկությունները հաստատվեցին:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվեց տղամարդու տունը: Չհրկիզվող պահարանից հայտնաբերվեցին թղթե 22 փաթեթ՝ ընդհանուր 68,95 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, ևս երկու փաթեթ՝ մոտ 5 գրամ կանեփի սերմով:

Տանիքում հայտնաբերվեց թղթե 3 փաթեթ՝ ընդհանուր մոտ 74 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իր աճեցրած կանեփից է պատրաստել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: