չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Արարատի Ոստանիկ համայնքում

Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Արարատի Ոստանիկ համայնքում

Ոստիկանության Թալինի բաժնի և ԱՀ ոստիկանության Ասկերանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Ոստանիկ համայնքում հայտնաբերվել է 35-ամյա Արման Խ.-ն, որը նոյեմբերի 29-ից ԱՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա հանձնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: