երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ընդդիմությունը կառավարությունից պատասխան կպահանջի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու վերաբերյալ. Մանուկյան

Ընդդիմությունը կառավարությունից պատասխան կպահանջի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու վերաբերյալ. Մանուկյան

Ընդդիմությունը վաղն առավոտյան շտապ հանրահավաք է նախաձեռնում, որպեսզի Կառավարությունից պատասխան պահանջի Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածի ադրբեջանական մաքսակետի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Դիմադրու՞մ ենք, եկեք դիմադրենք»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 00։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու՝ իրականացնելով մաքսային և սահմանային հսկողություն։ Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նաև հայտնել է, որ  հայկական կողմը ևս այդ ճանապարհի վրա կտեղադրի մաքսակետեր։

 

 

  • Կիսվել: