երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության. Բաբաջանյան

Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սյս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Քիչ առաջ հանդիպեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի հետ ծավալուն առանձնազրույցը նվիրված էր մեր հայրենիքի նորագույն պատմության այս աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարներին և ելքերին:

Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության:

Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ՛՛,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: