կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, 18 մարդ մահացել է

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, 18 մարդ մահացել է

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում, հաղորդում է Jnews.ge-ն։

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 407 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 25 300 թեստ, այստեղից 14 238-ը՝ հակագենի արագ և 11 062-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,86%, վերջին 14 օրվանը –3,46%, վերջին 7 օրվանը –2,85%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 343 603 դեպք: Այստեղից ապաքինվել է 326 423 մարդ, մահացել 4 757 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 138 151 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 3 484:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 47 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 815 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 661 անձ:

Բացի այդ, մայիսի 29-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 986 դեպք, ապաքինվել էր 590 պացիենտ:

  • Կիսվել: