Վարչապետի լիազորությունները պետք է կրճատվեն․ Ռոբերտ Քոչարյան
Ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը քննադատել է կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանում։
Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություն, որքան Հայաստանի վարչապետը, որը, ըստ նրա, անթույլատրելի է։
Քոչարյանն ասել է, որ այս առումով պետք է մեկ քայլ հետ անել։ Նրա խոսքով, իրավապահ համակարգը պետք է դուրս բերվի վարչապետի ենթակայության տակից, վարչապետի լիազորությունները պետք է կրճատվեն։