կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտնեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հանրահավաք տեղի չի ունենալու:

Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք՛՛:

Հավելենք, որ Սաղաթելյանը վաղվա անելիքների հետ կապված գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

Մայիսի 16-ին, ժամը` 08:00 հետևյալ 4 վայրերից կմեկնարկեն մեր ավտոերթերը
1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)՛՛:

  • Կիսվել: