չորեքշաբթի, դեկտեմբեր 6
6 / 12 / 2023
Ուշադիր հետևելու ենք զարգացումներին. Կարասինը` ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման մասին

Ուշադիր հետևելու ենք զարգացումներին. Կարասինը` ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման մասին

Ես զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությունից. խոսվում էր Հայաստանում ռուսական հեռուստաալիքների ՛՛հնարավոր փակման՛՛ մասին։ Տոնը, անկեղծ ասած, սկանդալային է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով երկրում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման մասին` Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Լուսինե Բադալյանի հայտարարությունը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքը թամբելու  և քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ նման բաները Հայաստանում աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ հանուն քաղաքական որոշակի իրավիճակի։ Առավել ևս, որ իրավիճակն ակնհայտորեն հնարված է։

Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերին կայացած ռուս-հայկական մեդիա ֆորումում մանրամասն քննարկվել են ինչպես մեր, այնպես էլ հայկական ալիքների հեռարձակման հարցերը։ Մենք ուշադիր հետևելու ենք զարգացմանը՛՛:

  • Կիսվել: