երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիան Ուկրաինայի համար  որպես երաշխավոր հանդես չի գա․ Չավուշօղլու

Թուրքիան Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես չի գա․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Ուկրաինայի համար հանդես չի գա որպես երաշխավոր, ինչպես ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածն է սահմանում։ Նախարարի խոսքերը մեջբերել է CNN Turk-ը։

«Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավոր դառնալուն, բայց ուկրաինական կողմը ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետի օրինակով երաշխիք է պահանջում: Դրան դեմ են և՛ Միացյալ Նահանգները, և՛ Մեծ Բրիտանիան, այդ թվում՝ մենք։ Հարկավոր է հասկանալ նախ գործընթացը, ինչո՞ւմն են կայանում այդ երաշխիքները, ինչպիսի՞ պահանջներ կլինեն: Անհրաժեշտ է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,- ասել է թուրքական գերատեսչության ղեկավարը։

Մինչ այդ Չավուշօղլուն ընդգծել էր, որ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին։ Այժմ Թուրքիայի խնդիրն է օգնել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև երկխոսության հաստատմանը։

Չավուշօղլուն նաև ասել էր, որ Թուրքիան առաջարկել է Ստամբուլում կամ Անթալիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։

  • Կիսվել: