երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիան պիտի պահպանի հրադադարի մասին հայտարարության ստորագրումը, այլապես կարող է պատժվել. Ֆրանսիայի ԱԳՆ

Թուրքիան պիտի պահպանի հրադադարի մասին հայտարարության ստորագրումը, այլապես կարող է պատժվել. Ֆրանսիայի ԱԳՆ

Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, այլապես ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դրիանը, մասնավորապես, ասել է. ՛՛Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ՛՛: Նա նաև հավելել է, որ դեկտեմբերին կայանալիք՝ ԵՄ երկրների հերթական գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

 

 

  • Կիսվել: