կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տնտեսությունն ուշացումներ չի սիրում․ «Հայաստանի Հանրապետություն»

Տնտեսությունն ուշացումներ չի սիրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայտնի եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի մեծ մասը կորցրեցինք: Արցախի՝ թշնամուն անցնող տարածքները մեզ համար ոչ միայն քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեին, այլեւ՝ տնտեսական:

Այդ տարածքներում ցորեն էր աճեցվում՝ տարբեր հաշվարկներով տարեկան միջինը 100 հազար տոննա: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ բերքը բավականացում էր ոչ միայն Արցախի բնակչությանը, այլեւ Հայաստան էլ էր  ներկրվում՝ 100 հազ. տոննայի չափով: Ցորենով Հայաստանի ինքնաբավությունը 31 տոկոս է կազմում: ՀՀ-ն տարեկան 200 հազ. տոննա է արտադրում, եւս 250 հազ. տ ներկրում է: Այսինքն՝ հիմա այլ երկրներից պետք է բերենք նաեւ Արցախից չստացվող մասը: Ու քանի որ հացահատիկը հիմնականում Ռուսաստանից ենք բերում, եւ Ռուսաստանն էլ մեզ դա դոլարով է վաճառում, արդեն կարող ենք հաշվել այն վնասները, որ կրելու ենք դոլարի այս օրերի արժեւորվան եւ դրամի արժեզրկման հետեւանքով:

Պարենային անվտանգության այլ խնդիրներ էլ կունենա Հայաստանը, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նկատել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, եթե առանց հապաղելու չանցնենք գործի...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: