12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն
Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 244 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են, մասնավորապես, Մոսկվայի տարածաշրջանի, Ադիգեայի, Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



