երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տիգրան Ուրիխանյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան վարկածի մասին

Տիգրան Ուրիխանյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան վարկածի մասին

Ցավի զգացումը թույլ չի տալիս մտածել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր մահացած հայտնաբերված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մորաքրոջ որդին, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հարցին՝ հակվա՞ծ է արդյոք հավատալ ինքնասպանության վարկածին, Ուրիխանյանը պատասխանեց․

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ցավի զգացումը թույլ չի տալիս մտածել։ Երբ ցավի զգացումը կթողնի, անշուշտ մտածելու եմ այդ ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

  • Կիսվել: