Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը
Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի՝ Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնանկությանը։ Այդ մասին հայտնել է ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրավապահ գործունեության հանձնաժողովը պաշտպանել է գլխավոր դատախազի պաշտոնանկության մասին ներկայացումը»,- գրել է պատգամավորն իր Telegram-ալիքում։ Նրա տեղեկություններով՝ կողմ է քվեարկել հանձնաժողովի 17 անդամ, ոչ ոք ձեռնպահ կամ դեմ չի քվեարկել։
Հիշեցնենք, որ Կրավչենկոն հրաժարական էր տվել սեպտեմբերի 7-ին՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության հերթական հետաքննությունից հետո։ Սեպտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ գլխավոր դատախազը շտապ մեկնել է արտասահման, ըստ նրա պնդման՝ «ծառայողական գործուղման»։ Ուկրաինացի լրագրողների տեղեկություններով՝ ավելի վաղ երկրից այլ անցակետով մեկնել էր նրա կինը։



