Անիմաստ եմ համարում այդ քննարկումները․ Փաշինյանը՝ Կուտոյանին ցավակցելու մասին
Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:
Փաշինյանը մասնավորապես ասաց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել. «Եթե չեմ սխալվում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը հենց ինքնասպանության հասցնելն է:
Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի»:
«Նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Գիտե՞ք ինչ, վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողն ու ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին ու հուղարկավության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, իսկ ինչո՞ւ էդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել, այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություն ունեն։ Ինձ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն՝ վիճահարույց շրջաններում։ Ինչ-որ պիտի արվեր՝ արվել է, ու անիմաստ եմ համարում այդ քննարկումները», - ասաց վարչապետը։