երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տիգրան Ուրիխանյանը Հանրայինին բանավեճի չի մասնակցելու․ Հայտարարություն

Տիգրան Ուրիխանյանը Հանրայինին բանավեճի չի մասնակցելու․ Հայտարարություն

Տիգրան Ուրիխանյանը Հանրայինին բանավեճի չի մասնակցելու։ Այս մասն նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 «Հ1-ի բանավեճին չեմ մասնակցելու։ Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին»։

Ավելի վաղ նույն պատճառաբանությամբ հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվել էին 9 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները:

Այդ ուժերն են.

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

  • Կիսվել: