կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը, տեղեկացնում է հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին»։

Իր հերթին իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը նշել է, որ դրանք կլինեն առաջին ընտրությունները վերջին 38 տարվա ընթացքում, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։

«Գործող կառավարությունը կդառնա առաջինը վերջին 53 տարվա մեջ, որն աշխատել է իր լիազորությունների ամբողջ ժամկետը»,-հայտնել է հեռուստաալիքը:

  • Կիսվել: