երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով. Բայրամով

Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով. Բայրամով

Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75%-ով: Այս մասին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Ներկայում Նախիջևանում սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։

Այս հարցի շուրջ բանակցություններ են վարվում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջով հաղորդակցությունն ապահովելու համար»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

  • Կիսվել: