երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին։

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը։

Նախորդ մրցաշրջանում Դանիել Կիրակոսյանը հանդես է եկել «Ուրարտու»-ի կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով առաջնության լավագույն հնգյակում։

 

  • Կիսվել: