ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Երևանի և Բաքվի հետ․ Իրանի ԱԳՆ

Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Երևանի և Բաքվի հետ․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն   հայտարարել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի և Երևանի հետ, հայտնում  է IRNA գործակալությունը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Խաթիբզադեն ասել է․ «Երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակ հետապնդող այցը նախապես պլանավորված էր»։

«Հայաստանի ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի այցի ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ընդգծել է նա և հավելել, որ Իրանի փոխհարաբերությունները այս կամ այն երկրի հետ չեն հակադրվում որևէ այլ երկրի շահերին։

Անդրադառնալով Ադրբեջանում ահաբեկիչների առկայությանը՝ Իրանի սահմանին մոտ տարածքներում, Խաթիբզադեն հայտարարել է․ «Պատերազմի սկզբից այդ մասին մենք զեկույցներ ենք ստացել և տեղեկացրել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին։ Նրանք վստահեցրել են, որ այլ երկրներին ուղղված ոչ մի սպառնալիք չկա»։

  • Կիսվել: