կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 

«Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։

Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրել «Հայաստան» դաշինքը։
 
Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։
 
Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցողները, որոնք խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողնորի վրա»,- գրել է Իոաննիսյանը:

 

 

  • Կիսվել: