կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, քանզի ընդդիմության ձայների հավաքման որոշիչ մեխանիզմն ընտրակաշառքն էր. Իոաննիսյան

Այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, քանզի ընդդիմության ձայների հավաքման որոշիչ մեխանիզմն ընտրակաշառքն էր. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը գտնում է, որ այս ընտրություններում ը դդիմության ձայների հարցում որոշիչ ֆակտորը եղել է ընտրակաշառքը, ուստի դրանց արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն և նոր ընտրություններ նշանակվեն։

««Ուժեղ Հայաստանի» օտգին ընտրակաշառքի գործերով կա 177 մեղադրյալ,

ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառքի գործերով կա 55 մեղադրյալ (այս թիվը աճել է, տվյալները մի քանի օրվա են),

«Հայաստան դաշինքի» օգտին ընտրակաշառքի գործերով կա 17 մեղադրյալ։

Եվ այս ամենը այսբերգի վերևի մասն է, ընտրակաշառքի իրական ծավալների մաքսիմում 1%-ը։

Այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն ու ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն լինի։

Չի կարող լինել խորհրդարան, որի զգալի մասի քվե հավաքելու առանձքային մեխանիզմներից է ընտրակաշառքը։ Բայց դե ԿԸՀ-ին մեկ է, ԿԸՀ-ում մոռացել են, որ իրենք են ընտրությունների օրինականությունը վերահսկող սահմանադրական մարմինը», - գրել է նա։

  • Կիսվել: