Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած վայրում իր շահերից բխող նավերը զավթելու փորձերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով շվեդական իշխանությունների կողմից ավելի վաղ կալանավորված Sea Owl I լցանավի ազատ արձակումը։
Հիշեցնենք, որ լցանավը կալանավորվել էր մարտի 13-ին՝ գրանցման և փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչև խախտումների վերացումը նավին արգելվել էր լքել Շվեդիայի տարածքը։
Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը հաստատել է, որ լցանավը պատշաճ կերպով գրանցված է Հասարակածային Գվինեայում։



