Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ի դեղերի միասնական թվային հարթակին
Հայաստանը, Ղրղզստանը և Բելառուսը միանում են ԵԱՏՄ-ում դեղերի մակնշման թվային հարթակին։ Այս մասին հայտնել են արթակը մշակող «Սանտենս» ընկերությունների խմբից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ներկայում իրենց մակնշման համակարգը, պահանջները, կարգավորիչներն արտադրողները գրանցում են յուրաքանչյուր երկրում առանձին։ СТТ թվային պլատֆորմը (Check Track & Trace) կհամադրի այս տվյալները մեկ միասնական նշագրման կոդերի վրա հիմնված ինտերֆեյսի մեջ:
«Դեղագործական ընկերությունները հնարավորություն կունենան Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում մակնշված դեղերի հաշվառումը վարել միասնական ինտերֆեյսի միջոցով։ СТТ-ի տվյալների, հաշվետվությունների և վերլուծությունների կառավարման կենտրոնացված հարթակը կընդլայնի աշխատանքի աշխարհագրությունը երեք նոր շուկաներում», - նշել են «Սանտենս»-ում և հավելել, որ Ռուսաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում այդ համակարգն արդեն գործում է։
Ընկերության տարածած պարզաբանման համաձայն՝ ԵԱՏՄ-ում հետագծելիության միասնական տարածքի ստեղծումը արմատապես դյուրացնի վերսահմանային առևտուրը. բազմաթիվ կրկնակի ստուգումների փոխարեն ապրանքը համակարգում կգրանցվի մեկ անգամ:
Հարթակն ապահովում է գործառնությունների ավտոմատ արտացոլումը բոլոր փուլերում՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև իրացում և շրջանառությունից դուրսբերում:



