Արմավիրի մարզում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 09։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



