ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված Covid-19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում:

26 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 4-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:

Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

  • Կիսվել: