ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Նոյեմբերի 27-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է 2026 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը։

Քննարկվել է նաև ՍԱՏՄ որակի ապահովման վարչության 2026 թվականի գործունեության ծրագիրը։

  • Կիսվել: