երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Սա քաղաքականություն չի, այլ երկրի անվտանգության հարցն է․ Գեղամ Մանուկյան

Սա քաղաքականություն չի, այլ երկրի անվտանգության հարցն է․ Գեղամ Մանուկյան

Այսօր Երեւանում տեղի ունեցած իրազեկման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե մարդկանց փորձելու են բացատրել, որ հիմնականում այս զիջողական քաղաքականությունն է պատերազմի վտանգը: 

«Այն, ինչ-որ անում է այս կառավարությունն ու Փաշինյանը` մարդկանց մեջ վախ սերմանելով, պատերազմի մասին խոսելով, որ թշնամին 5 րոպե պակաս կարող է հարձակվել, փորձում է ստեղծել մի տարմադրություն, որ այլ ելք չկա: Մարդկանց փորձելու ենք բացատրել, որ հիմնականում այս զիջողական քաղաքականությունն է պատերազմի վտանգը: Երբ որ դու արժանապատիվ ներկայանաս, շատ ավելի  հարգելի եւ շատ ավելի ընդունելի դիրքորոշում  ունենաս միջազգային ասպարեզում»,- ասաց նա:

Գեղամ մանուկյանը նշեց, որ քաղաքացիներ կան, որոնք անտարբեր են, ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն սա քաղաքականություն չի, այլ երկրի անվտանգության հարցն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին:

  • Կիսվել: