երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Արմեն Գրիգորյանը հերթական անգամ հանդիպել է ադրբեջանցի իր հարազատ ընկերոջ հետ, բայց այդպես էլ Արցախի մասին որևէ բառ չի ասել. Գեղամ Մանուկյան

Արմեն Գրիգորյանը հերթական անգամ հանդիպել է ադրբեջանցի իր հարազատ ընկերոջ հետ, բայց այդպես էլ Արցախի մասին որևէ բառ չի ասել. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բրյուսելում այսօր կայացած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը։

«Արցախի ծնունդ, հակաարցախցի, հակաբանակային, իշխանափոխությունից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար այն Արմեն Գրիգորյանն ու ՀՀ բյուջեի հաշվին սնվող պետական իր հաստատությունը չե՞ն ցանկանում այս մասին լուր տալ։ Փաստորեն Արմեն Գրիգորյանը հերթական անգամ հանդիպել է ադրբեջանցի իր հարազատ ընկերոջ հետ, բայց այդպես էլ Արցախի մասին որևէ բառ չի ասել։

Բավարարվել է «եղբայրության» հաստատման մասին զրույցով։ Համաձայն հանդիպման նախաձեռնող ԵՄ պաշտոնյա, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրության՝ «Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ»։

Արմենը թերևս ադրբեջանցիներին զեկուցել է, որ Ալիևի պահանջն արագ կատարել են ու ՀՀ քաղաքացի, 2 տարի ԱԽՔ ծծնդավայրում ծառայություն իրականացրած մեր հերոս տղերքին դուրս են բերել Արցախից, թողել են Արցախն ու Արցախի ՊԲ-ն միայնակ արդբեջանցիների դեմ, բայց դա էլ չի օգնել։ Զեկուցել է, որ Հայաստանի տարբեր հատվածներում սահմանադռները բացելու են թշնամու առաջ՝ Վարդենիսում, Քարահունջում, Երասխում ու էլի կբացեն։ Ապագան սա էր սրանց պատկերացումով։ Արարատ Միրզոյանը ժպտում է Չավուշօղլուի հետ, սա՝ Հաջիևի...»։

  • Կիսվել: