ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018-ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից․ Մանուկյան

Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018-ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից․ Մանուկյան

ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը առաջին անգամ շրջանառության է դրվել դեռեւս 2018ից հետո։ Այս մասին հիշեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում:

Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»,- նշել է նա ֆեյսբուքում:

Հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:

 

 

  • Կիսվել: