TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին երկաթգծի համար օգտագործված տարածքով. Մհեր Գրիգորյան
Երկաթգծի համար կօգտագործվի նույն տարածքը, որով խորհրդային տարիներին անցել է երկաթգիծը։ Այն կունենա շուրջ 42 կմ երկարություն, կանցնի Արաքսի հովտով, և այդ հատվածում մասնավոր հողեր չկան։ Այս մասին ԱԺ ամբիոնից, խոսելով TRIPP-ի մասին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, դրա կոնկրետ երթուղին դեռ վերջնականապես որոշված չէ։ Այն անցնելու է հարավային հատվածով։ Պարզապես Նախիջևանի հատվածում միացման հատվածը շատ նեղ է, ինչի պատճառով տեխնիկական փորձաքննությունների կարիք կա»,- ասաց փոխվարչապետը։


