Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին:
«Անբովանդակությունը հրաժարականի պահանջի բովանդակության մեջ է: Արդեն նշեցի, որ վերջին տարիներին շատ ենք տեսել նման հավաքներ, որոնք գնացել են մարման: Շարժման մասնակիցները, երբ Տավուշից հասան Երևան, փոխվեց շարժման բովանդակությունը և վերածվեց հրաժարականի պահանջի: Հանրության արձագանքը եղավ այն, որ առաջին հանրահավաքից հետո սկսեցին չգնալ հանրահավաքներին»,- ասաց փոխքաղաքապետը: