կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում. Պուտին

Ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պուտինն ասել է. ՛՛Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից՛՛:

Նա նաև նշել է, որ ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի նկատմամբ, որը պահպանվում է երկու կողմերի կողմից:

՛՛Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է՛՛,-հավելել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: