հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն էր. Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն էր. Տեր-Պետրոսյան

Այս օրերի հայհոյանքներով ընտարշավը, սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են, հետընտրական զարգացումներ են լինելու, ընտրությունների ընթացքում էլ բախումներ են լինելու, երկու հիմնական կողմերը ոչնչից չեն խորշում եւ ամեն ինչի գնալու են։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա հերքեց, թե իր հաջորդներին անվանել է մոնղոլ-թաթարներ. ՛՛Ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն էր, հիմա էլ եմ ասում, դա գիտական հասկացություն է»՛՛։

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ երկրում երրորդ խոսքի կարիք կա, մտավորականության խոսքի, Հայաստանում մտավորականությունը չի անում այն, ինչ պետք է աներ, այն է՝ բալանսավորեր իշխանության եւ ընդդիմության դիմակայությունը։

ՀՀ առաջին նախագահն ասաց. ՛՛Մեր մտավորականությունը չտարբերվեց ֆիդայիներից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին Սեֆիլյանից, արեցին հակառակը, իրենք էին գլխավորում այդ ճամբարը։ Մեր Պատմության ինստիտուտը արդեն երրորդ սերունդն է դաստիարակում որպես հայդատականներ ու ոչմիթիզականներ։ Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ ասաց՝ ձեզ դավաճանեց մտավորականությունը, ասացի՝ ոչ, նրանք ինձ հավատարմության երդում չէին տվել, որ դավաճանեին, նրանք դավաճանեցին ժողովդրին՛՛:

  • Կիսվել: