Ընտրությունների ժամանակ արտասահմանից փորձել են բարդnւթյուններ ստեղծել Ռուսաստանի համար. Պուտին
Ընտրությունների ընթացքում արտասահմանից բարդություններ են ստեղծել Ռուսաստանի համար։ Այս մասին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը , տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը հանդիպման սկզբում նշել է, որ ընտրություններն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության բոլոր 89 սուբյեկտներում՝ 2,200 ընտրարշավ բոլոր մակարդակներում՝ մունիցիպալ, տարածաշրջանային, համադաշնային։
«Այս հսկայական աշխատանքը կապված էր ոչ միայն ընտրությունների հետ կապված ամեն ինչ կազմակերպելու անհրաժեշտության հետ, այլև այն կապված էր արտասահմանից մեզ համար ստեղծվող բարդությունների հաղթահարման, ռիսկի հետ։ Ցավոք, մենք ձեզ հետ, և ոչ միայն մենք ձեզ հետ գիտենք, որ այն անցավ ոչ առանց ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կորուստների։ Ամբողջ երկիրը գիտի այդ մասին»,- ընդգծել է նա
Հիշեցնենք, որ քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 18-ից 20-ը, տեղի են ունեցել Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները։ Առաջին անգամ դրանց մասնակցել են Դոնբասի և Նովորոսիայի շրջանների բնակիչները։
«Եդինայա Ռոսիան» Դումայի ընտրությունների արդյունքներով ստանում է 349 մանդատ, ՌԴԿԿ-ն՝ 37, ՌԼԴԿ-ն՝ 23, «Նովիե լյուդի»-ն՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 17, «Ռոդինա»-ն՝ 1, մանդատներ են ստանում նաև չորս ինքնաառաջադրված թեկնածուներ։



