կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ն հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ նախագահները կմիանան ԼՂ-ում հումանիտար առաջադրանքների լուծմանը. Լավրով

ՌԴ-ն հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ նախագահները կմիանան ԼՂ-ում հումանիտար առաջադրանքների լուծմանը. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում, մեր խորին համոզմամբ, կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահի»,-ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ իրենք խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվ կերպով համաձայնեցնում են հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության:

՛՛Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը:

Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների որոշմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: