երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՌԴ-ն և ՀՀ-ն չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար. հայտարարություն

ՌԴ-ն և ՀՀ-ն չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար. հայտարարություն

Ռուսաստանը և Հայաստանը չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար: Այս մասին ասված է Կրեմլի կայքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

՛՛Ղեկավարներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործման կարևորությունը, այդ թվում՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ 2021 թվականի մայիսի 6-ի փոխըմբռնման հուշագրի հիման վրա։

Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների օգտագործմանը՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու համար՛՛։

 

 

  • Կիսվել: