երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա–Երեւան չվերթի ինքնաթիռը վերադարձել է  «Զվարթնոց»

Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա–Երեւան չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց»

Շարժայից թռած, երեկ Հայաստանի օդային տարածքում երկար ժամանակ պտտվելով, ապա իրանական Թավրիզում վայրէջք կատարած ինքնաթիռը միայն ժամը 21:00-ին է վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հաղորդվում է օդանավակայանի կայքում։

Սկզբնապես այն նախատեսված էր «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարել երեկ՝ ժամը 16:40-ին։

Երեկ չեղարկվել են Հալեպ-Երևան և Կապան-Երևան չվերթները, իսկ Թեհրան-Երևան և Եկատերինբուրգ-Երևան չվերթները ժամանել են ուշացումով։



  • Կիսվել: