Վրաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալի 19%-ը կատարվում է Ռուսաստան-Հայաստան երթուղով
Վրաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականին աճել է 4 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 14,8 միլիոն տոննայի: Այս մասին տեղեկացնում է TBC Capital-ը, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ դրանց զգալի մասը հարևան երկրների միջոցով տարանցիկ փոխադրումներն են. 19 տոկոսը Ռուսաստան-Հայաստան երթուղով է, 9-ական տոկոսը՝ Թուրքիա-Ադրբեջան և Թուրքիա-Ռուսաստանի միջև փոխադրումների համար:
Անցյալ տարի Վրաստան է մտել ընդհանուր առմամբ 875,7 հազար բեռնատար, ինչը 2023 թվականի համեմատ 3տոկոսով ավելի է։ Ամենամեծ թիվը (241,2 հազար բեռնատար) անցել է Թուրքիայի հետ սահմանով, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի հետ սահմանը (200,6 հազար բեռնատար)։