շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ  առհասարակ ընտրության պահանջարկ․ Արման Բաբաջանյան

Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ  առհասարակ ընտրության պահանջարկ․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է նախկին նախագահ Սերժ Սրագսյանի հարցազրույցին, Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին

Կես միլիարդ դրամ պետական փողի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող նախագահի պաշտոն զբաղեցրած անձը հարցազրույց է տալիս․․․

Անկարող, երկչոտ ու ամբարտավան իշխանության ու ինքզինք ընդդիմություն հռչակած մաֆիական և ահաբեկչական հակումներ ու անցյալ ունեցող կիսագողական, քրեաօլիգարխիկ հակապետական այս երկու բևեռների տեղապտույտը գնալով վտանգավոր է դառնում մեր պետականության գոյության համար։

Այս իրավիճակում Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ  առհասարակ ընտրության պահանջարկ: Ընտրությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ։ Հենց այս իմաստով՝ ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նախևառաջ նորություն:

Հայաստանի քաղաքացիները քաղաքական բոլոր ուժերից պետք է պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի, արդիական ժամանակների պատերազմներում ազգերը, պետությունները, ժողովուրդներն ու հասարակություններն զիջում, նահանջում են այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

  • Կիսվել: