Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը. Սարգսյան
Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը, դա մեր բոլորիս օգուտն է։ Այս մասին այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողների հարցին, թե ի վերջո ՀՀԿ–ականներն ում են իրենց ձայնը տալու, Սարգսյանը պատասխանել էր. «Այդ ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ ընդդիմադիրներին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն։ Ընթացքում կերեւա, թե կոնկրետ որ ուժերին ենք աջակցելու»։


