Սերժ Սարգսյանը՝ 44-օրյա պատերազմի պատճառների մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի պատճառներին:
Նա, մասնավորապես, ասել է. 44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես՝ հրաժարվելը, երկրորդ՝ բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, սա բերեց նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց:
Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնել պատերազմ սկսելու նախաձեռնությունը։
Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում առկա իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր։ Պատերազմն անխուսափելի չէր, բայց նման արդյունքը մինչև 2018 թվականը կանխատեսելի չէր՛՛:


