ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը և Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

  • Կիսվել: