երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
«Միայնակ էլ կհաղթեմ». Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի. «Հրապարակ»

«Միայնակ էլ կհաղթեմ». Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» հետ դաշինք կազմած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընտրություններին ընդառաջ միայնակ է քարոզարշավ անում։ Նա ասել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի։

Առուշանյանի ինքնավստահությունն իր դեմ է հանել տեղի ՔՊ-ական հնաբնակներին։

Մեր աղբյուրներն ասում են, որ առանց այդ էլ նրանցից շատերը վստահ են եղել, որ Առուշը չի համաձայնի դաշինքով գնալ, եւ ՔՊ-ն կորոշի այլ թեկնածուով մասնակցել, հետեւաբար՝ իրենք էլ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան՝ դրանից բխող հետեւանքներով։

Սակայն երբեմնի ընդդիմադիրը խառնել է նրանց պլանները՝ համաձայնելով դաշինքին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոմանք նաեւ Առուշանյանի դեմ աշխատեն, եւ, ասենք, նրա մրցակից «Ապրելու երկրի» թեկնածուն սպասվածից ավելի շատ ձայներ ստանա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: